Loading...

Articles

Վերացարկում եմ աշխարհիս բանը

11:36, Friday, 29 March, 2019
Վերացարկում եմ աշխարհիս բանը
     Վերացարկում եմ աշխարհիս բանը,
     Գետնամած տեղս անհունում ձոր է,
     Բողար, ձայնում եմ նկարի շանը,
     Աղջկա հագին աբրեշում շոր է։
     Սևափոր դռլոն, քելքիդ մեջ շորոր,
     Իստակ ջրերիս ակունքին ես մոտ,
     Ու քո պտերը ես տարին բոլոր
     Թվաքարում եմ ոնց մի անամոթ։
     Խայտավոր, նախշուն ծաղկանկարում
     Ես գինեթթվի աղերն եմ վրձնում,
     Հարբած մի բան չի, օրս է երկարում,
     Ասես աշխարհիս անլույսն է ձնում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3050 | 0 | 0
Facebook