Loading...

Articles

Մանկական գրքի միջազգային օր ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ – կրթական կենտրոնում

16:56, Saturday, 13 April, 2013
Մանկական գրքի միջազգային օր ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ – կրթական կենտրոնում

Ապրիլի 9 – ին ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտները նշեցին մանկական գրքի միջազգային օրը: Միջոցառումը նախապատրաստել էին կենտրոնի տնօրինությունը, դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ.Թադևոսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Հ.Մսրյանը, 4-րդ դասարանի դասվար Մ.Հովհաննիսյանը: Նախապես աշակերտները պատրաստել էին պաստառներ` նվիրված մանկագիրներին, որոնցով զարդարեցին կենտրոնի դահլիճը: Այս գեղեցիկ ձեռնարկը ստացավ "Սիրված մանկագիրների պատկերասրահ" անվանումը:

Աշկերտները ներկայացրեցին սիրված մանկագիրների կյանքը, նրանց անցած ուղին, ստեղծագործությունները: Յուրաքանչյուր երեխա արտասանում էր իր սիրած բանաստեղծությունը: Բեմականացվեցին, , Խոզն ու ագռավը", "Շունն ու կատուն", "Հյուրը" առակները, ապա` "Կիկոսի մահը" հեքիաթը: Երգեցին մանկական գեղեցիկ երգեր: Աշակերտները մասնակցեցին կենտրոնում կազմակերպված հյուրասիրությանը, ստացան կենտրոնի աշխատակիցների անակնկալ նվերները: Միջոցառումը նկարահանվեց և լուսաբանվեց ՑԱՅԳ հեռուստաընկերության կողմից: Միջոցառումը հաջողված էր, ներկանեը` գոհ, երեխաները` երջանիկ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3307 | 0 | 0
Facebook