Loading...

Articles

Գրերի գյուտից մինչև գրատպություն

12:31, Sunday, 07 April, 2013
Գրերի գյուտից մինչև գրատպություն

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգի Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որդեգրած լինելով մատաղ սերնդի հոգևոր ազգային կրթությունն ու դաստիարակությունը խթանելու առաքելությունը, մշակել էր ծրագիր, որը նպատակ ուներ հայ գրատպության հոբելյանական 2012թվականը ՀՀ հանրակրթական դպրոցներում նշանավորել Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, իբրև հայ գրի և ազգային դպրոցի ստեղծողի, ինչպես նաև գրատպության երախտավորներին նվիրված միջոցառումների հանրակրթական մրցույթով:

Ծրագրի շրջանակներում Գյումրու թիվ 23 դպրոցում անցկացվեց միջոցառում` «Գրերի գյուտից մինչև գրատպություն» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի ներկայացուցիչները, դպրոցի փոխտնօրենները և ուսուցիչները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց պատմական ժամանակի և միջավայրի մանրամասն նկարագրությունը, Ս.Մեսրոպ Մաշտոցի կեսապատումը, Աստվածաստեղծ հայոց այբուբենի դերը, թարգմանչաց գործը: Միջոցառման ամբողջ ընթացքում համակարգչային օպերատոր Հ.Հարությունյանի ջանքերով ՏՀՏ-ի կիրառմամբ ներկայացվեց Ս.Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրի, անցած ճանապարհի, Հայաստանի բաժանման քարտեզները, համապատասխան նկարներ/տես շնորհանդեսը/:

Մասնակիցները միջոցառման ավարտին իրենց հիացմունքի և գնահատանքի խոսքերն ասացին կազմակերպիչներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3213 | 0 | 0
Facebook