Loading...

Articles

Անդառնալի է ամեն բան կյանքում

05:34, Wednesday, 08 August, 2018
Անդառնալի է ամեն բան կյանքում
     Անդառնալի է ամեն բան կյանքում,
     Հուշերիս տրվում, ապրում եմ մի կերպ,
     Շանթառաքն ի՞նչ է իմ ահել գանգում,
     Եթե բիբերս կամ ճաք են, կամ ծերպ։
     Մնում է անհույս սերերս թվեմ,
     Վաղուց մահերս առաջնեկ չէին,
     Քանի հավքերին աներկբա թովեմ,
     Աշնան խանձի հետ պիտի թռչեին։
     Էլ երբ անմորուք-ջահել զվռնեմ,
     Իմ մթնաձորում անդուռ ձմեռ է,
     Անկոխ ստվերս տափին չփռե՞մ,
     Որ ձյունաթաթախ երբեք չմեռնեմ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3943 | 0 | 0
Facebook