Loading...

Articles

Կատարին Լեռան

09:37, Friday, 03 August, 2018
Կատարին Լեռան
    
    
    

Բարձրացա՜, հասա լեռան կատարին,

Մի պահ ինձ թվա՜ց

Թե մոտեցել էի Աստծո ականջին

ու բողոքո՜ւմ էի, որ

օրերս մեռա՜ն

ձուլված տապալվող հույսի շառաչին:


    

Ո՛չ Աստծուն տեսա, ո՛չ էլ ուրիշ Բան,

Խայտող մի կնոջ

Քայլերի թեթև շշուկնե՜ր էին,

Արևն էլ ելել, լեռան կատարին

Չկա՜ր ուրիշ բան:


    

Ուզո՜ւմ էի ներել՝ չգիտեի ո՞ւմ,

Ուզո՜ւմ էի ատել՝ թշնամի չկար,

Մնում էր վերցնել գալիք օրերի

լուսեղեն հեռուն

Ու հրդեհ սարքել կատարին լեռան:


    

Ուզո՜ւմ էի հարբել,

բայց չնմանվե՜լ ինձ,

Չդառնա՜լ արարած- անմի՜տ ու անկե՜ղծ,

Ուզո՜ւմ էի վերցնել ու միանգամից

Այրել մարդկային դիմակները կեղծ…


    

Դատարկություն էր-

Ուրիշ բան չկար,

Արևն էր ելել լեռան կատարին,

Շշուկնե՜ր էին …

Զեփյուռի նման

Խայտող մի կնոջ թեթև քայլերի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4683 | 0 | 0
Facebook