Loading...

Articles

Ասենք ոչ ՁԻԱՀ-ին

21:48, Thursday, 04 April, 2013
Ասենք ոչ ՁԻԱՀ-ին

Մարտի 11-ին Գյումրու թիվ 23 դպրոցի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս` «Ասենք ոչ ՁԻԱՀ-ին» խորագրով: Բաց դասը կազմակերպել էին Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ. Ասլանյանը և կենսաբանության ուսուցչուհի Ն. Հակոբյանը: Դասի նպատակը աշակերտներին դարի չարիք հանդիսացող անբուժելի հիվանդություն` ՁԻԱՀ-ի առանձնահատկություններին ծանոթացելն էր: Աշակերտները խոսեցին ՁԻԱՀ-ի փոխանցման եղանակների, դրա «պատուհանային շրջանի» և օրգանիզմի վրա թողած ազդեցության մասին: Տեսանյութի օգնությամբ աշակերտները ծանոթացան Հայաստանում ՁԻԱՀ-ի տարածման վիճակագրությանը, համաձայն որի վարակակիրների թիվը լուրջ է և սպառնացող վտանգ է հանդիսանում ՀՀ -ի համար:

Դասի առանցքային խնդիրը դեռահասների շրջանում ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելն ու սեռավարակներից խուսափելու ապահով վարքագիծ ու գիտակցություն ձևավորելն էր:


    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2096 | 0 | 0
Facebook