Մարդկանց ներաշխարհ թափանցելը հեշտ չէ, բայց լրագրող Սիլվի Տիգրանյանը երկար ժամանակ Է, ինչ մեկնարկել է իր հարցազրույցների շարքը և այդ կերպ բացահայտում է մարդկանց: Այժմ Սիլվիին բացահայտելու ժամանակն է իր իսկ հեղինակային հարցերով: Կներկայացնենք Սիլվի Տիգրանյանին հենց այն կողմից, որից սովորաբար ինքն է բացահայտումներ անում:
Օրը սկսում եմ... -Մի կերպ արթնանալով:
Կյանքը ձանձրալի կլիներ...
-Կյանքը ձանձրալի կլիներ, եթե նրա գույներում չլիներ նաև սևի երանգները:
Իմ սիրելի հեղինակը -Պարույր Սևակ
Թեյ թե՞ սուրճ -Սուրճ ըմպում եմ, երբ թարմանալու կարիք եմ զգում, թեյ վայելում եմ միշտ:
Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք: -Այնպիսի ուտեստ, որում գերակշռում է սոխը:
Հայաստանն ու ես... -Կապված ենք ամուր և մեկս մյուսին պետք ենք ապրելու համար: Հայաստանն արյունն է իմ երակներով հոսող, ես` նրա ամենափոքր բջիջներից մեկը:
Կապրեի այնտեղ, որտեղ... -Մեզ նման թավշյա հեղափոխություն կկարողանան անել (ժպտում է)
Ասա ինձ չես կարող... -...Եվ ես կժպտամ քեզ, արդեն կարողանալուց հետո` որպես շնորհակալություն ինձ ավելի ուժեղացնելու համար: (ժպտում է)
Իմ առաջին բջջային հեռախոսը -Siemens, մոդելը չեմ հիշում (ծիծաղում է)
Ի՞նչ երբեք չեք ցանկանա, որ նվիրեն Ձեզ: -Բարդ է: Առհասարակ նվերներ սիրում եմ, հատկապես, երբ սրտանց է լինում: Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բան նվիրեն, սոսկ նվիրելու համար:
Ո՞ւմ հետ այս պահին սուրճ կխմեիք: -Նրա, ով այս պահին ինձ բացահայտում է տարբեր տեսանկյուններից (ժպտում է): Ձեզ հետ, սիրելիս:
Կսիրահարվեմ նրան, եթե... -Եթե ինչ-որ պահի աշխարհս սահմանափակվի նրանով:
Պատուհանից այն կողմ... -Պատուհանից այն կողմ` Բարձրյալի սիրո արտացոլանքն է:
Հեղափոխությունը... -Հեղափոխությունը մեզ սովորեցրեց շնչել, հասկացրեց, որ աշխարհը ծուռ չէ, իսկ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց լեռնային մի փոքրիկ երկրի անպարտելի ժողովրդի մասին:
Ես Սիլվի Տիգրանյանն եմ... -Հուսով եմ Քեզ ժպտացրեց իմ հարցազրույցը և չփոշմանեցիր ինձ տրամադրած րոպեներիդ համար (ժպտում է):