Էջմիածին քաղաքում այսուհետ նոր հացատուն է գործելու: Քաղաքի Բաղրամյան 78 հասցեում մայիսի 17-ին Համլետ և Ռիմա Հայրապետյանները նշեցին նոր բիզնեսի բացումը: Գործարար-ամուսինները սիրով հրավիրում են բոլորին MHM հացատուն համեղ սնվելու: Հացատանը գործում է նաև պատվերների առաքում, այնպես որ հաշված րոպեների ընթացքում ձեր պատվերը տեղ կհասնի:
Թարմ սնունդ, հաճելի միջավայր, պրոֆեսիոնալ սպասարկում և բարեհամբույր աշխատակազմ. ահա հաջողության հասնելու լավագույն բանաձևը, որը որդեգրել են Հայրապետյանները: Սեփականատերերը վստահեցրին, որ աշխատելու են բարձր որակի և հաճախորդներին գոհացնելու համար: Հացատունը գործելու է առավոտյան 10.00-ից-24.00-ն: