Loading...

Articles

Դրախտային սեր

DaHa
Author:
DaHa
01:05, Friday, 29 March, 2013
Դրախտային սեր

Արեւի շողից շղթա հյուսեցի,

Աստղերն ադամանդ վրան շարեցի,

Լուսնից զույգ օղեր ես հնարեցի,

Ամպերն իբրեւ քող քեզ նվիրեցի:


    

Լեռներից բարձր մի գահ կերտեցի,

Փունջ ծաղիկներից ճամփա գծեցի,

Գետերը բոլոր մի տեղ ժողվեցի,

Թագուհուս համար հայելի դարձրեցի:


    

Մոտեցա գահին ու խոնարհվեցի,

Վարդերից շինված թագն ընծայեցի,

Սոխակի ձայնով սերս երգեցի,

Սրտիս տիրուհի քեզ թագադրեցի:


    

Իջար բարձունքից, ձեռքս բռնեցիր,

Ընծաներն ամբողջ մի կողմ թողեցիր,

Գրկեցիր ամուր ու համբուրեցիր,

Հավիտյան սիրո երդում տվեցիր:


    

Եւ ցնծաց աշխարհն այնժամ մեր սիրուց,

Ու երջանկացած քո այդ համբույրից,

Ես էլ երդվեցի սիրել հավիտյան,

Սիրել անսահման, լինել անբաժան...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5622 | 1 | 0
Facebook