Loading...

Articles

Զղջում

DaHa
Author:
DaHa
01:50, Thursday, 21 March, 2013
Զղջում

Զղջում

Կներես որ քեզ չեմ սիրել երբեք,

Սրտիդ հասցրել եմ անհամար վերքեր,

Սուտ ու փուճ խոսքով քեզ սեր եմ երգել,

Հոգուս կուտակել անհամար վերքեր:


    

Քեզ թվում էր թե ստրուկ եմ գերված,

Բայց իրականում վրադ թագավորած,

Սիրտդ նվաճած ու հոգուդ տիրած,

Քո սրտի խորքում եղել եմ աստված:


    

Մաքուր զգացմունքներդ կրքերի փոխած,

Մանկական միտքդ ստորաբար պղծած,

Կուսական շուրթդ համբույրով պատած,

Անառակ եմ ես եղել մոլորված:


    

Ու սիրտդ կոտրած, սերդ տրորած,

Կարծես անհավատ մի տաճար պղծած,

Հեռացա անդարձ քեզ արհամարհած,

Երջանկությունդ արցունքի փոխած:


    

Այժմ զղջում եմ քեզ դժբախտացնելու,

Մաքուր, ջինջ սերդ արհամարհելու,

Սրտիդ վերքերի, բյուր արցունքների,

Իմ խաղի զոհը դարձնելու համար:


    

Ներիր թե խղճաս, հանցանքս ներես,

Աստծո օգնությամբ դու ցավը հաղթես,

Արդարության աչքերը փակես,

Ու մեղավորիս թողություն շնորհես...


    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4803 | 0 | 0
Facebook