Loading...

Articles

Մի շտապեք

DaHa
Author:
DaHa
01:44, Sunday, 24 March, 2013
Մի շտապեք
    
    

Սիրած էակի սիրտը գերելուց,

Անթիվ, անհամար խոստումներ տալուց,

Կանգ առեք մի պահ, նորից մտածեք,

Գուցե շտապում էք, ժամանակ դեռ կա...


    

Սիրուց արբեցած ու պահից դրդված,

Խելքահան անող համբույրից գերված,

Երդում մի տվեք ձեր սիրեցյալին,

Գուցե շտապում էք, ժամանակ դեռ կա...


    

Եթե սիրեցիք, իրար կապվեցիք,

Հավատարմության երդում տվեցիք,

Դեպի ապագա քայլ կատարելուց, մի շտապեք նորից,

Ճանաչեք իրար, ժամանակ դեռ կա...


    

Բամբասանքներին ու փուչ խոսքերին,

Տեղի-անտեղի, մանր վեճերին,

Տեղիք մի տվեք, երբեք մի շտապեք,

Ձեր սերը պահեք ոչ թե բաժանվեք:


    

Մի շտապեք նաև միավորվելուց,

Ձախ մատնեմատին մատանի դնելուց,

Հոգսերով լի է կյանքն ամուսնական,

Պատասխանատու է ամեն մի վայրկյան:


    

Ու երբ գա օրը ձեր ամուսնության,

Սիրող սրտերի պահը միության,

Այնժամ դուք շտապեք ու մի վարանեք,

Սիրո պտուղներ աշխարհին տվեք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3957 | 1 | 0
Facebook