Loading...

Articles

Քրեական գործ՝ «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ

00:29, Monday, 04 September, 2017
Քրեական գործ՝ «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
     ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները:
     ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13: 10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ, որի հետևանքով այրվել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել հարակից տարածքի չոր բուսածածկույթը:
     Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի հատկանշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։
     Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4463 | 0 | 0
Facebook