Loading...

Articles

Պարզվել է ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը

00:37, Monday, 04 September, 2017
Պարզվել է ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը
     Պարզվել է սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, աղջիկը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։ Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։ Կայքի տեղեկություններով՝ Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել և իր ամուսնու հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյողից և այլևս չեր վերադարձել։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
     Հիշեցնենք՝ երեկ ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն. հայտնել էին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4971 | 0 | 0
Facebook