Loading...

Articles

Գրքեր, թե՞ աուդիոգրքեր

21:44, Sunday, 17 March, 2013
Գրքեր, թե՞ աուդիոգրքեր
     21-րդ դարը հնարավորություն է տալիս ամեն հարցում դիմել տեխնիկայի օգնությանը՝ բացառություն չի նաև ընթերցանությունը: Գրքերի և աուդիոգրքերի մրցակցությունը հավասարապես է առաջ գնում: Ոմանք նախընտրում են առավել արագ և հեշտորեն ծանոթանալ տվյալ ստեղծագործությանը, ոմանք էլ կողմ են ավանդական ընթերցանությանը:
     Ապացուցված է, որ աչքով ընկալած ինֆորմացիան առաջնային է և մյուս զգայարանների նկատմամբ գերիշխող դիրք է գրավում: Սակայն, զբաղված հասարակության մեջ գիրք լսելը դառնում է ավելի ձեռնատու, քան կարդալը:
     Այս առումով աուդիոգրքերը որոշակիորեն գերազանցում են էլեկտրոնային գրքերին՝ դրանք պահպանում են կարդալու պրոցեսը:
     Էջերը թերթելու և շոշափելու զգացողությունները չկան աուդիո տարբերակներում, սակայն դրանք էլ գրքերի նկատմամբ առավելություն ունեն՝ ավելի մատչելի և հասկանալի են:
     Հարկ է նշել, որ աուդիոգրքերը չպետք է մրցակցեն թղթային գրքերի հետ: Դրանք կոչված են լրացնելու այն բացը, որն ունեն թղթայինները:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5286 | 0 | 0
Facebook