Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք ծեծի են ենթարկել երիտասարդ արձակագիր Էդգար Կոստանդյանին: Ինչպես տեղեկացրեց արձակագիրը՝ դեպքը տեղի է ունեցել Կողբացի փողոցում: «Երեք հոգով էին, չգիտեմ ովքեր էին ու ինչի համար էին եկել: Ես առհասարակ պոզիտիվ մարդ եմ, պատկերացում չունեմ, թե ովքեր կարող էին լինել» -, դեպքի մասին այսպես արտահայտվեց արձակագիրը: