Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր առավոտյան իր վրանային ծածկից դուրս գալով հավաքվածներից հետաքրքրվեց, թե նրանք ինչպես են։ «Ինչպե՞ս եք, բարի լույս բոլորին», - հարցրեց նա և, ստանալով՝ «դուք լավ լինեք» պատասխանը, անցավ հրապարակում իր քայլերթին։Հրապարակ եկավ նաև գրող, բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ Հովհաննեսը, ով Րաֆֆի Հովհաննիսյանին բերել էր իր գիրքը՝ իր մակագրությամբ և խոստացավ էլի գալ և սատարել նրան: Վաղ առավոտից այստեղ էր նաև Անահիտ Բախշյանը, ով այսօր ինքն էր վերցրել ստորագրահավաքի անցկացման պարտավորությունը