Հասկանալի կլինի, եթե հայ աշակերտը չունենա արտասահմանյան գրականության ներկայացուցիչների գրքեր, բայց չունենալ Թումանյան, Տերյան կամ Չարենց... ուղղակի անհնար է: Սակայն արդի հայ հասարակության մեջ կարծես դա դառնում է սովորական երեւույթ: Հայ աշակերտը չի ցականում նույնիսկ իմանալ, թե ովքեր են մեր գրականության վառ ներկայացուցիչները: Այս ամենը տանում է կործանման: Հարգարժան ծնողներ խնդրում եմ հետեւողական եղեք Ձեր երեխաների նկատմամբ: Հիշեք, որ նրանք են ապագա Հայաստան կերտողը: