Loading...

Articles

Ե՜րգս ծղրիդի

09:43, Tuesday, 15 August, 2017
Ե՜րգս ծղրիդի

Ուզում եմ ճչալ ողջ աշխարհով մեկ

Որ կա՛ս,

Շնչո՛ւմ ես,

տողերս ես կարդում,

Որ քեզ նվիրված սիրո երգերս

Ծղրիդների մոտ այլ երգ են դառնում:


    

Եվ ծղրիդների խմբավարը ծեր,

Իր խմբավարի զույգ փայտիկներով,

Իմ ցերեկ երգը սարքում է գիշեր,

Ու ծղրիդներն են երգում գիշերով:


    

Ուզում եմ չճա՛լ,

Աշխարհին ասե՜լ

Որ դա Քո՛ երգն է,

Քեզ համար գրված,

Որ ծղրիդները այստեղ գործ չունե՜ն,

Որ ես երգում եմ քեզանից նեղված:


    

… Երգս պատմություն մի տխո՜ւր սիրո,

Դարձել ե քնքո՜ւշ,

Չքնաղ մեղեդի,

Ձևափոխվում է երգս գիշերով,

Երգս դառնո՛ւմ է մի երգ ծղրիդի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7690 | 0 | 0
Facebook