Ո՞րն է մարդու համար բարձրագույն բարիքը
20:18, Saturday, 15 July, 2017
Like
0
Dislike
0
7543 | 0 | 0 | 0
Հունաստանի Պելոպոնես թերակղզում գտնվող Արգոս քաղաքում մարմնական մեծ ուժի տեր ու բարեկեցիկ կյանք վարող երկու երիտասարդ են ապրելիս եղել` Կլեոբիս և Բիտոն անուններով: Օլիմպիական մրցումներում հաղթած այս երիտասարդ եղբայրների մասին հետևյալ զրույցն է պատմվել:
Դրանով աստված ցույց է տալիս, թե մարդու համար որ դեպքում է մեռնելն ապրելուց առավել լավ, քանի որ արգոսցիները, շրջապատելով պատանիներին, փառաբանում էին նրանց ուժը, իսկ կանայք` նրանց մորը, այդպիսի որդիներ ունենալու համար: Իսկ մայրը, ուրախացած որդիների սխրանքի ու համբավի համար, կանգնում է դիցուհու արձանի առաջ և աղոթում է, որ իր որդիներ Կլեոբիսին և Բիտոնին, որոնք իրեն մեծապես պատվեցին, դիցուհին պարգևի բարձրագույն բարիքը, որին մարդը կարող է հասնել: Այդ աղոթքից հետո, երբ զոհաբերությունը կատարվում է, ու խրախճանքն ավարտվում է, պատանիները քնում են տաճարում և այլևս չեն արթնանում, այլ այնտեղ գտնում են իրենց վախճանը: Իսկ արգոսցիները պատրաստում են նրանց արձանները և կանգնեցնում են Դելփիում: Ասել կուզի՝ մարդու համար բարձրագույն բարիքը փառքի գագաթնակետին մեռնելն է: |
+9 °C |
+9 °C
+21 °C
|
Tomorrow: +21 °C |