Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ո՞րն է մարդու համար բարձրագույն բարիքը

20:18, cumartesi, 15 temmuz, 2017
Ո՞րն է մարդու համար բարձրագույն բարիքը

Հունաստանի Պելոպոնես թերակղզում գտնվող Արգոս քաղաքում մարմնական մեծ ուժի տեր ու բարեկեցիկ կյանք վարող երկու երիտասարդ են ապրելիս եղել` Կլեոբիս և Բիտոն անուններով: Օլիմպիական մրցումներում հաղթած այս երիտասարդ եղբայրների մասին հետևյալ զրույցն է պատմվել:


     Արգոսում, Հերա աստվածուհուն նվիրված տոնակատարության ժամանակ, հարկ է եղել, որ նրանց մայրը` Հերայի տաճարի քրմուհին, մի զույգ եզ լծած կառքով ժամանակին բերվի տաճար: Բայց եզները դաշտից ժամանակին չէին վերադարձել, ու քանի որ տաճար հասցնելուն ժամանակ քիչ էր մնացել, պատանիներն իրենք են լծվում կառքին ու 45 ասպարեզ ճանապարհ կտրելով` կառքին նստեցրած իրենց մորը ժամանակին հասցնում են տաճար: Այս հերոսական և անձնվեր արարքը նրանք կատարում են տոնախմբությանը հավաքված ամբողջ բազմության աչքի առաջ, որից հետո ունենում են կյանքի գերազանց վախճան:

Դրանով աստված ցույց է տալիս, թե մարդու համար որ դեպքում է մեռնելն ապրելուց առավել լավ, քանի որ արգոսցիները, շրջապատելով պատանիներին, փառաբանում էին նրանց ուժը, իսկ կանայք` նրանց մորը, այդպիսի որդիներ ունենալու համար: Իսկ մայրը, ուրախացած որդիների սխրանքի ու համբավի համար, կանգնում է դիցուհու արձանի առաջ և աղոթում է, որ իր որդիներ Կլեոբիսին և Բիտոնին, որոնք իրեն մեծապես պատվեցին, դիցուհին պարգևի բարձրագույն բարիքը, որին մարդը կարող է հասնել: Այդ աղոթքից հետո, երբ զոհաբերությունը կատարվում է, ու խրախճանքն ավարտվում է, պատանիները քնում են տաճարում և այլևս չեն արթնանում, այլ այնտեղ գտնում են իրենց վախճանը: Իսկ արգոսցիները պատրաստում են նրանց արձանները և կանգնեցնում են Դելփիում:

Ասել կուզի՝ մարդու համար բարձրագույն բարիքը փառքի գագաթնակետին մեռնելն է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7541 | 0 | 0
Facebook