Loading...

Articles

Ինչ կամարաձև առաստաղ տեսար

11:53, Sunday, 11 June, 2017
Ինչ կամարաձև առաստաղ տեսար

Ինչ կամարաձև առաստաղ տեսար,
     Մեկն էլ կատարյալ չթվաց աչքիդ,
     Հիմա ինքնակամ հասել ես Վերսալ,
     Բայց խելքամաղ չես ականաքթիթ։
     Ալակոշկոշի նման թռվռուն
     Աստծու մաղին էլ հաճն ու հավան չես,
     Կուզե՞ս հարցրու դյուրաբեկ ուռուն,
     Թե քանի երկինք պիտի հաշվանցես։
    
     Մեր կտուրն էն նույն անտառի փեշին
     Հողածածկ, սակայն երկնահմա է,
     Անգամ հարցրու ինձանից գեշին,
     Բերնիս ձեղունը ինչի՞ համար է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6470 | 0 | 0
Facebook