Loading...

Articles

Սիրիայի քրդերի համար դա հակաթուրքական պատերազմ է. Սերգեյ Շաքարյանց

22:06, Wednesday, 03 May, 2017
Սիրիայի քրդերի համար դա հակաթուրքական պատերազմ է. Սերգեյ Շաքարյանց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Քրդական պետության ստեղծման հնարավորությանը կարծիք հայտնեց, որ Իրանը կտրականապես դեմ քրդական որևէ պետական միավորի ստեղծմանը և քրդերը չեն կարող հաշվի չնստել այդ կոշտ դիրքորոշման հետ:

Ըստ նրա` տարածաշրջանի գրեթե բոլոր քրդերը գործնականում անցել են Իրանի և մասամբ Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ մյուսները պարզապես դերասանություն են անում ԱՄՆ-ին և Իսրայելին շեղելու համար, որպեսզի վերջիններս չխանգարեն քուրդ-թուրքական պատերազմին:

«Սիրիայի քրդերի համար դա նախևառաջ հակաթուրքական պատերազմ է, նրանք դա ընդգծում են. նաև պետք է նշեմ, որ Սիրիայի հայերը ևս ընկալում են հյուսիսում տեղի ունեցող այդ բախումները որպես Թուրքիայի դեմ ուղղված պատերազմ», - ասաց Ս. Շաքարյանցը՝ հավելելով, որ երկու օր առաջ ԱՄՆ-ն իր զորքերն է մտցրել թուրք-սիրիական սահմանի տարածք, որպեսզի կանխի Իրանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր բախումները Սիրիայում, ինչը կհանգեցնի համաշխարհային նոր պատերազմի:

Քաղաքագետի կարծիքով, եթե քրդական պետականության ստեղծման գինը պետք է լինի 3-րդ համաշխարհային պատերազմը, ապա բոլորը կհրաժարվեն այդ մտքից:

«Օրինակ ՌԴ պետդուման հայտարարել է, որ քրդերը պետք է շուտափույթ մտնեն բանակցությունների մեջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ` խոսելով միմիայն համադաշնային պետության կամ ինքնավարության մասին, այսինքն` Ռուսաստանը ևս դեմ է քրդական պետականության ստեղծմանը: Սա, իհարկե քողարկված է, բայց եթե պետդումայի հայտարարություն կա, նշանակում է, որ դա արդեն իսկ որոշված հարց է», - նշեց նա` հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի դեմ լինելը բավարար է, որպեսզի Սիրիայի հյուսիսում քրդական պետականություն չստեղծվի:

Վերլուծելով ստեղծված իրավիճակում Թուրքիայի մտահոգությունները քրդական պետականության ստեղծման հետ կապված` Ս. Շաքարյանցը նշեց, որ դա ավելի շատ պայմանավորված է Սիրիայի հյուսիսում Իրանի դերակատարության մեծացմամբ և որոշիչ լինելով:

Վերջինիս համոզմամբ` Իրանը դուրս է եկել Ատլանտյան օվկիանոս` շոշափելով Աֆրիկա մայրցամաքը, միաժամանակ ակտիվորեն կապեր է հաստատում նաև Չինաստանի հետ:

Բանախոսի պնդմամբ` Իրանը Սադամ Հուսեյնի ոչնչացման պահից սկսած նուրբ խաղը վերջապես հասցրել է իր գագաթնակետին և նրա հրամանից է կախված քրդերը կպատերազմեն Թուրքիայի դեմ թե ոչ:


    

Անուշ Այվազյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3619 | 0 | 0
Facebook