Loading...

Articles

Փոխքաղաքապետը՝ քաղաքապետի հավակնորդ թեկնածու

Mamul.am
Author:
Mamul.am
01:31, Wednesday, 12 April, 2017
Փոխքաղաքապետը՝ քաղաքապետի հավակնորդ թեկնածու

Ավարտվեց ԱԺ խորհրդարանական ընտրությունները, ավարտվեց բայց չմարեց դրանց շուրջ քննարկումններն ու եզրակացությունները։ Նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռներ անցկացնելով` հասկանում ենք, թե որքա՞ն անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ սպասելի արդունքները մեր դուռը թակեցին։
    
     Որպես
այդպիսին չեն փոխվում մարդիկ, փոխվում են պաշտոններն ու նրանց կարևորությունն ու դերը երկրում։
     Ընտրությունների այս թոհուբոհում, արդյունքներով հանդերձ իր ազդեցիկ հեղինակությունն ու համբավը ևս մեկ անգամ վայելեց Արգամ Աբրահամյանը, ով` մարզում տիրող Հհկ-ականների ազդեցությանը չկլանվելով, ջախջախիչ հաղթանակ տարավ։ Եվ ահա Արտաշատի ներկայիս քաղաքապետը, ով այդքան սեր ու հարգանք է վայելում քաղաքացիների կողմից, շուտով կներկայանա ԱԺ ամբիոնից։
     Հիշեցնենք նաև, որ Ա.Աբրահամյանը, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելով` շատ կարճ ժամանակահատվածում Արտաշատ քաղաքը ծաղկեցրեց և իրատեսական ձերքբերումներ որդեգրեց։ Սակայն այստեղ կա մի բայց, ո՞վ կլինի հաջորդ քաղաքապետը, ով կշարունակի քաղաքը ղեկավարել համահունչ ձեռագրով։ Թերևս բնակիչների հետ ունեցած հարցումներից, պարզ դարձավ նրանց համար հավակնորդ թեկնածուի անունը։ Նա ներկայիս փոխքաղաքապետ` Գագիկ Պողոսյանն է, ով այս տարիների ընթացքում, աջակցել է Աբրահամյանների աշխատանքների բարգավաճմանն ու լուծման նպատակին հասցրել յուրաքանչյուր գերխնդիր։
     «Մենք իրան ենք ուզում, մեր քաղաքապետի ազգականնա, կարծում ենք, նույն կերպ քաղաքը կպահի, կշենացնի, ոնց որ արեց մեր Արգամը», իրենց խոսքում նշում էին արտաշատցիները։
    
     Փորձեցինք կապ հաստատել Գ.Պողոս
յանի հետ, ում համար զարմանք առաջացրեց բնակիչների առաջարկն ու հորդորը, իր քաղաքապետ դառնալու մասով։
    

    
«Անկեղծ ասած մեր արտաշատցիները, շատ բծախնդիր ու պահանջկոտ մարդիկ են, ես արդեն իսկ շոյված եմ նրանց առաջարկից, բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք և թողնենք իր հունով ընթանա։ Ամեն դեպում յուրաքանչյուր որոշման դեպքում պատրաստ եմ ծառայել քաղաքիս, ինչպես ծառայել եմ, այս տարիների ընթացքում», - իր խոսքում նշեց Գ.Պողոսյանը։
    

     Մեզ միայն մնում է լուռ հետևել դեպքերի և իրադարձությունների զարգացմանը, որը ցույց կտա ժամանակը։

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3179 | 0 | 0
Facebook