Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Կոչ եմ անում չխեղաթյուրել իրականությունը

Mamul.am
Author:
Mamul.am
14:38, Thursday, 17 January, 2019
Կոչ եմ անում չխեղաթյուրել իրականությունը

Դեռևս 2019թ. նոր ենք մուտք գործել, բայց կարծես քաղաքական զարգացումներն ու նախորդ տարվանից հասարակության կողմից որդեգրված «ճանապարհ փակելու» վարքագիծը մնում է արդիական։
     Հունվարի 12-ին մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի։ Իրավիճակն հանդարտացնելու և ճանապարհը բացելու նպատակով, բողոքի ակցիայի վայր է գնում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որին ուղեկցում էր իր ընկերը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուստամ Ստեփանյանը։ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջի անհաջող փորձը չմարսած կազմակերպիչները կարծես զրպարտանքով են սկսել զբաղվել։ Երևան-Էջմիածին մայրուղու բացմանը նպաստած պատգամավոր Հայկ Սարգսյանի քայլը զայրույթ է առաջացրել մյուս թևի մոտ։ Մի քանի լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով կամ գուցե «չափից շատ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ» այսօր հասարակության մեջ լայն քննարկումներ են գնում նորընտիր իշխանության և հեղինակությունների սերտ կապի վերաբերյալ։


    

Քննարկումները չեն դադարում Հայկ Սարգսյանին ուղեկցող՝ Ռուստամ Ստեփանյանի անձի շուրջ։ Ըստ լուրերի՝ Ռ.Ստեփանայանը 2016 թվականին ՌԴ իշխանությունների կողմից մեղադրվում էր սպանություն և մարդու առևանգում իրականացնելու մեջ։ Նույն թվականին ՀՀ ոստիկանությունը Հայաստանի տարածքում հայտնաբերել էր նրան և տարածել հաղորդագրություն․ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով: Այնուհետև 2016-ին կարողացել է խուսափել դատարանի առաջ կանգնելուց և չի արտահանձնվել ՌԴ։ Շրջանառվող լուրերը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Ռուստամ Ստեփանյանի հետ, ով հերքեց և մեղադրեց զրպարտիչներին:

-Պարոն Ստեփանյան, ձեր անձի շուրջ մամուլում շրջանառվող լուրերը ինչպե՞ս կմեկնաբանեիք:

- Հետախուզման մասին տեղեկատվությունը, որը վերցրել էին ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական կայքից, ընդամենը ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք է և նախարարության կայքը չի թարացվել: Հայաստանում բերման ենթարկելուց հետո, ես գտնվում էի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գործի վերաբերյալ փաստարկներն ունենալու և քննելու նպատակով, հայտնում է ՌԴ պատկան մարմիններին իմ անձի գտնվելու վայրի մասին լուրը: Եվ ինչպես ՀՀ օրենքն է թելադրում, քառասուն օր կալանավայրում գտնվելուց հետո, ինձ անմիջապես բաց թողեցին առանց որևիցե խնդրի: Իմ դեմ հարուցած քրեական գործը կառճված է:

Զրույցի վերջում Ռ. Ստեփանյանն անդրադարձավ ընկերոջը՝ Հայկ Սարգսյանին, նշեց, որ շատ լավ է ճանաչում և՜ Հայկին, և՜ նրա ընտանիքին: Ազնիվ, աշխատասեր և քրեական աշխարհից հեռու մարդ է: Նա չէր ցանկանա ունենալ նախորդ իշխանությունների ձեռագիրը և որևիցե լծակ օգտագործեր պատգամավորի մանդատ ստանալու համար:


    
Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6859 | 0 | 0
Facebook