Loading...

Articles

Երեւանում արդեն վերանորոգվել է 875 շքամուտք

Ani
Author:
Ani
20:30, Monday, 06 August, 2012
Երեւանում արդեն վերանորոգվել է 875 շքամուտք

Երեւանում արդեն վերանորոգվել է 875 շքամուտք: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստում զեկուցել է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկուցվել է նաեւ, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր եւ հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ներառվել եւ բարեկարգվում են նաեւ բակային տարածքներում առկա ցայտաղբյուրները:

Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են շուրջ վեց տասնյակ կամարանցումների բարեկարգման ու նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով մինչեւ տարեվերջ կբարեկարգվեն ու կնկարազարդվեն նաեւ երեւանյան դեռեւս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումները եւս, որով էլ ծրագիրը կամբողջանա:

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում գիշերային լուսավորության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են տարածքները վարձակալած տնտեսվարողների հետ համատեղ:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առեւտրի արգելման եւ կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաեւ ապօրինի շինությունների քանդման եւ հողազավթումների կանխման գործընթացին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների առջեւ խնդիր է դրել հետեւողականորեն շարունակել աշխատանքները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին եւ հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում սահմանազատված վայրերում հայտարարությունների համար կտեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են նաեւ ամենշաբաթյա շաբաթօրյակները, որոնց շրջանակում իրականացվում են բակերի եւ դրանց հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6247 | 2 | 0
Facebook