Loading...

Articles

Նոր մանրամասներ հոսպիտալում զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ

Ani
Author:
Ani
22:18, Saturday, 19 January, 2013
Նոր մանրամասներ հոսպիտալում զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ
     Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18-ին, ժամը 20:55-ին, Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան դեպքի վերաբերյալ:
    
    

ՊՆ-ից հայտնեցին, որ «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ հունվարի 13-ին ընդունվել է N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը: Հունվարի 18-ի երեկոյան նա մահացել էր:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ի դեպ, մեր տեղեկություններով` նա զորակոչվել էր 2012թ աշնանը Կապանի զինկոմիսարիատից:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3451 | 0 | 0
Facebook