Loading...

Articles

ԹԵՍՏ. Սե՞ր է դա

H.S.
Author:
H.S.
22:20, Thursday, 28 February, 2013
ԹԵՍՏ. Սե՞ր է դա

Այո, այժմ կարելի է ամեն տեղ միասին գնալ, պարծենալ ընկերուհիների մոտ. «Մենքերեկ…», թունոտ հայացքով նայել նախկինին ու համբուրվել մուտքում: Վստահ ես, որ դահարատև է: Իսկ ի՞նչ է հուշում ներքին ձայնդ:

1.Ֆիզիկայից ստուգողական աշխատանք ունես, որին պետք է նախապատրաստվես, սակայն, դրան զուգահեռ, ծնողներդ պատժել են քեզ ու սիրածդ էակն էլ դա գիտի: Ի՞նչ կանի նա.

ա) հանդիպումը կհետաձգի. «կամակորությունը' վաղը, իսկ այսօր' դասագրքեր ու պարապմունքներ»

բ) կգա և կօգնի քեզ, մի քանի հարց, իհարկե, կսովորեք, բայց ստուգողականին պատրաստվելը հաստատ կխափանվի

գ) շատ կնեղվի, բայց հետո կհասկանա

դ) կարծում է' դպրոցն այնքան էլ կարևոր չէ, ու կհամոզի, որ գիշերը պարապեմ, իսկ հիմա գնանք զբոսնելու:

2.Երբ զբոսնելիս մի ձայնարկիչով երաժշտություն եք լսում, ի՞նչ եք նախընտրում.

ա) իհարկե, այն, ինչ քեզ է դուր գալիս

բ) ընկերոջդ սիրելի խմբի

գ) ռադիո, որ չնեղացնեք մեկդ մյուսին

դ) ինչ-որ երգերի հավաքածու:

3.Պատկերացրու' քեզ դուր չեն գալիս նրա ընկերներն ու իրենց հավաքույթը: Ի՞նչ կանես.

ա) պատկերացնել պետք չէ, նրա ընկերները խփնվածների մեկն են, աշխատում ես նրանց հետ քիչ հանդիպել

բ) նա ողջ ժամանակը քեզ հետ է անցկացնում, ու քեզ չեն հետաքրքրում նրա ընկերները

գ) սկզբում է թվում, թե հիմարների հավաքածու է. բոլորին սիրել հնարավոր չէ, բայց ընդունել' կարելի է փորձել

դ) ինչպե՞ս, եթե նրանք իր ընկերներն են, ուրեմն իմն էլ են:

4.Վաղո՞ւց եք հանդիպում.

ա) մեկ տարի

բ) երկու տարի

գ) երկու ամիս

դ) չորս ամիս:

5.Ի՞նչ են խոսում նրա մասին ընկերուհիներդ.

ա) որ հիանալի տղա է

բ) նրանք պարզապես լուռ նախանձում են

գ) հռհռում են. «Կտեսնենք' ում հետ ես համբուրվելու երեք ամիս հետո»

դ) «Կարո՞ղ ես ուրիշի մասին էլ խոսել»:

Հաշվիր միավորներդ այս աղյուսակով

1 2 3 4 5

ա 3 4 1 3 2

բ 4 1 2 4 1

գ 2 3 3 1 3

դ 1 2 4 2 4

5-8 միավոր

Ինչի՞դ է դա պետք

Ոչ, դա սեր չէ, պարզապես ուզում ես շրջապատին ցույց տալ. «Ես զույգ ունեմ, ես անհաջողակ չեմ»: Այդպիսով պատրանք ես ստեղծում, թե զբաղված ես: Բայց մի պահ մտածիր' կարո՞ղ ես նրան ընկերդ համարել: Իսկական սերը նաև ընկերություն է:

13-16 միավոր

Ամենաիրականը

Արդեն ստուգել եք ձեր զգացմունքները, դուք միմյանց համար իսկական ընկերներ եք: Ձեր ուժեղ կողմն այն է, որ չեք բացառում դժվարությունների առկայությունն ու հնարավորությունը, և ինչ էլ պատահի, դուք պարզապես պատրաստ եք միասին պայքարել դրանց դեմ:

9-12 միավոր

Շատ նման է, բայց...

Դուք իսկապես սիրահարված եք, միշտ զիջում եք մեկդ մյուսիդ, ինչն այնքան հուզիչ է: Եթե կես տարի անց էլ այդպես շարունակվի, անպայման կվերածվի իսկական սիրո: Իսկ մինչ այդ կարող ես սա համարել նախնական աստիճանը:

17-20 միավոր

Աֆրիկյան կրքեր

Այնքան ուժ եք վատնում ուրիշներին ապացուցելու համար, որ ձեզ լավ եք զգում միասին, որ ակամայից հարց է ծագում' ինչո՞ւ: Ուզում եք, որ բոլորը նախանձեն ձեզ... Արդյոք երկար կդիմանաք' պարզ չէ: Ոմանք կարող են տարիներով, միայն թե հասկանալի չէ, թե ինչու:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5786 | 0 | 0
Facebook