Loading...

Articles

Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը. հոգեբանական թեստ

H.S.
Author:
H.S.
14:10, Wednesday, 27 February, 2013
Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը. հոգեբանական թեստ
     Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:
    
     1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա նշանակություն ունի՞ քեզ համար:
    
     1. Այո 1
     2. Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի: 2
     3. Քեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից: 3
    
     2. Քո սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դու կկիսե՞ս նրա նախասիրությունը:
    
     1. Ոչ 1
     2. Երբեմն 2
     3.Դու հաճույքով կիսում ես նրա բոլոր նախասիրությունները: 3
    
     3.Դու պետք է կայացնես կարևոր որոշում, կխորհրդակցե՞ս զուգընկերոջդ հետ:
    
     1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2
     2. Կարևոր պահերին դու միշտ կխորհրդակցես նրա հետ: 3
     3. Դու սովոր ես կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1
    
     4.Եթե որոշես բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանես:
    
     1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1
     2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2
     3. Առանց արցունքների պարզապես անհնարին է: 3
    
     5. Երբևէ սիրահարվե՞լ ես քո ուսուցչին կամ դասախոսին:
    
     1. Այո 3
     2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2
     3. Ոչ 1
    
     6. Ինչպե՞ս կնշես քո ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:
    
     1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեմ ռեստորանում: 3
     2. Կհրավիրես քո բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպես: 2
     3. Նեղ շրջանակում կնշես: 1
    
     7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է քեզ մոտ ամենից շատ զգացումներ առաջացնում:
    
     1. Ոստիկան 2
     2. Դատավոր 3
     3. Հարկային տեսուչ 1
    
    
     Պատասխաններ
    
     (7-11 Միավոր)
    
     Քեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավես միայն դու: Դու պարզապես չես հանդուրժի կողքիդ այնպիսի մեկին, ով պատրաստ չէ կամակորություններդ հանդուրժել կամ քո հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ... Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի՛ մոռացիր նաև փոխհատուցել այդ ամենը: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու կոտրած տաշտակի առաջ:
    
     (12-16 Միավոր)
    
     Քեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դու փորձում ես հասկանալ և, ինչու՞ ոչ, նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դու մարդկանցից լավ ես գլուխ հանում: Դրա շնորհիվ շատ տղամարդկանց սրտեր ես գրավել: Իսկ ի՞նչ է քեզ պետք: Քո ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «կազանովան» . նա պարզապես անհետաքրքիր կթվա: Քեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ՝ ոչ ստանդարտ ապրելակերպով ու սովորություններով: Նա քեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե հանդիպես այդպիսի տղամարդու, ապա կարելի է շնորհավորել երկուսիդ էլ. հանուն նրա դու պատրաստ կլինես ամեն ինչի:
    
     (17-21 Միավոր)
    
     Քո իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է մտքերդ և իրագործում քո բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ դու նրան դեռ չես գտել, բայց համաձայն քո բնավորության՝ շարունակում ես իդեալիդ որոնումները: Չենք ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգու խորքում բոլորս էլ հավատում ենք նրանց գոյությանը: Սակայն, պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպես նրան: Փորձի՛ր երկրորդ կեսիդ գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8353 | 2 | 0
Facebook