Loading...

Articles

6 միլիոն դոլար ծախսել է թմրանյութերի վրա

H.S.
Author:
H.S.
14:15, Wednesday, 27 February, 2013
6 միլիոն դոլար ծախսել է թմրանյութերի վրա
     Լեգենդար «Աերոսմիթ» խմբի մենակատար Սթիվեն Թայլերը սենսացիոն խոստովանություն է արել: Նա իր ողջ կյանքի ընթացքում ավելի քան 6 մլն դոլար ծախսել է թմրանյութերի վրա:
     Այս մասին նա ասել է ավստրալիական «60 րոպե» հեռուստածրագրի ժամանակ: «Ես իմ քիթն եմ քաշել Պերուի կեսը», - այսքան համարձակ խոստովանել է Թայլերը, չնայած երգիչը երբեք էլ չի թաքցրել թմրադեղերից իր կախվածության մասին: Ամեն դեպքում նա նույնքան անկեղծ պատմել է, որ թմրադեղերի պատճառով նա վատ հարաբերություններ է ունեցել իր երեխաների և սիրելի կանանց հետ:

Ռոք աստղը թմրամոլ է դարձել 70-ականների վերջին։ 1986 եւ 2009 թվականներին ռոք երաժիշտը երկու անգամ բուժվել է կախվածությունից։ Այժմ Թայլերը հայտարարում է, որ թմրանյութ չի օգտագործում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4288 | 0 | 0
Facebook