Loading...

Articles

ԹԵՍՏ. Որքան հաճախ ես սիրահարվում?

H.S.
Author:
H.S.
22:16, Thursday, 28 February, 2013
ԹԵՍՏ. Որքան հաճախ ես սիրահարվում?

Սիրային հարցերում ոտքդ հանկարծ կտրուկ գազին ես սեղմում կամ էլ, որպես կանոն, ձեռքի արգելակով ես «տորտզում»: Անցիր այս թեստը և պարզիր պատասխանը:

1. Կյանքումդ արդեն պատահե՞լ է սիրահարվել առաջին հայացքից.
     ա. դա հրաշալի զգացմունք է. ես դա զգացել եմ մի քանի անգամ
     բ. ոչ, կարծում եմ' իրական սերը պետք է ծնվի և զարգանա ժամանակի ընթացքում
     գ. ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն, բայց կարծում եմ' այն շատ հազվադեպ է պատահում:

2. Դպրոցի ամենահմայիչ տղան սկսում է սիրահետել քեզ: Դու…
     ա. ոչ մի ուշադրություն չեմ դարձնում նրա խաղերին. դրանք նա ամեն երկրորդի հետ անում է
     բ. զգացված եմ նրա վերաբերմունքից, բայց դրանք լուրջ չեմ ընդունում
     գ. մինչև ականջներս խրված եմ նրա հաճոյախոսությունների մեջ ու սավառնում եմ յոթերորդ երկնքում:

3. Ինչպե՞ս ես պատկերացնում համատեղ ողջ կյանքդ մեկի հետ.
     ա. միանգամայն հրաշալի. միայն այդ մտքից ռոմանտիկ տրամդրություն է առաջանում
     բ. եթե գտնեմ երկրորդ կեսիս, ինչո՞ւ ոչ
     գ. ոչ, կարծում եմ' հիմարություն է. առջևում այնքան արկածներ կան:

4. Որքա՞ն հաճախ ես քեզ բռնացնում այն բանի վրա, որ կրկին սիրահարվել ես.
     ա. անկեղծ ասած, ինձ հետ այդպիսի բան դեռ չի պատահել
     բ. ինձ հետ դա հաճախ է պատահում. երբ հմայիչ երիտասարդի եմ հանդիպում, սիրտս արագ բաբախում է
     գ. դա ընդամենը մեկ կամ, ամենաշատը, երկու անգամ է պատահել:

5. Ո՞ւմ երբեք չես կարող սիրահարվել.
     ա. լավագույն ընկերուհուս ընկերոջը, եթե անգամ նա շատ լավն է
     բ. իրականում սիրո մեջ կանոններ չկան. ամեն ինչ թույլատրելի է
     գ. տղաների, որոնք անկեղծ մտադրություն չունեն իմ հանդեպ:

6. Վեճից հետո շո՞ւտ ես ներում, թե՞ շարունակում ես քեն պահել.
     ա. շուտ եմ ներում. կյանքը շատ կարճ է անօգուտ տարաձայնությունների վրա վատնելու համար
     բ. որքան էլ ջանամ, չեմ կարողանում հեշտ մոռանալ վիրավորանքը
     գ. ինձ որոշ ժամանակ է անհրաժեշտ կրքերը հանգստացնելու, միայն թե միշտ ձգտում եմ ներդաշնակության և փոխըմբռնման:

7. Ինչպե՞ս ես հասկանում, որ սիրահարվել ես:
     ա. սաստիկ կարոտում եմ, երբ նա ինձ հետ չէ
     բ. ուժեղ սրտխփոց, կմկմոց, մշտական ժպիտ…
     գ. բոլոր մտքերս միայն նրա մասին են:

Հաշվիր միավորներդ

1 2 3 4 5 6 7
     Ա 5 0 0 0 0 5 0
     Բ 0 3 3 5 5 0 5
     Գ 3 5 5 3 3 3 3

0-14 միավոր
     Կրիայի քայլերով
     Չես հավատում առաջին հայացքից սիրուն, և դա քեզ հետ երբեք չի պատահել: Դու դանդաղ ես սիրահարվում, քանի որ քո զգացմունքներին երկար մարզումներ են հարկավոր, մինչև կհասկանաս' ինչ է կատարվում: Եթե անգամ ինչ-որ մեկը հստակ հետաքրքրություն է ցուցաբերում քո հանդեպ, քեզ ժամանակ է պետք նրան վստահելու համար: Սարսափելի վախենում ես սիրտդ բացել, դրա արդյունքում' նաև այրվել: Գուցե արժե ավելի շա՞տ վստահել մարդկանց և չվախենալ սեփական զգացմունքներից:

15-24
     Կայծակնային արագությամբ
     Ոտքդ գազին չես դնում, բայց և չես էլ լողում խխունջի տեմպով: Եթե հանդիպես լավ տղայի, կարող ես և սիրահարվել մինչև ականջներիդ ծայրը: Սակայն անմեղ սիրախաղն ու դատարկ խոսակցությունները հազիվ թե կարողանան սրտումդ կրակ վառել: Ավելի լավ է սպասողական դիրքում լինես: Բայց եթե իսկապես սիրահարվես, մի կողմ կշպրտես բոլոր տեսակի կանոններն ու կվայելես պահը: Դա պարզապես հիանալի է:

25-35
     Բոլոր ժամանակների համար
     Դու սիրահարվում ես ավելի հաճախ, քան դա պահանջում է առողջ բանականությունը: Վայն էն է' համակրելի մի տղա քո կողմը նայի, հասնում ես յոթերորդ երկինք: Շատ թեթևամտորեն ես վերաբերում սիրուն, և եթե որևէ տղայի հետ հարաբերություններդ չեն ստացվում, արագ անցնում ես մեկ ուրիշին: Գուցե արժե՞ նվազեցնել արագությունը, որ հասցնես նաև հաճելի հույզեր ստանալ այդ հարաբերություններից: Հաճախակի սեթևեթելով' կարող ես բաց թողնել իսկական սերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6555 | 0 | 0
Facebook