Loading...

Articles

Ձիրքդ տուր գրին՝ կյանքդ երկարի

11:23, Sunday, 04 December, 2016
Ձիրքդ տուր գրին՝ կյանքդ երկարի
    
Ձիրքդ տուր գրին՝ կյանքդ երկարի,
     Թուխսը լակ ձվից ճուտ չի հանելու,
     Օր ու արևդ առանց պայքարի,
     Օղակ չկազմած չեն բոլորելու:
     Օճորքին ի պահ երազանքներից
     Սարանդոստիկի աճառը հյուսիր,
     Ջիղ է, թե կտրես, հին քանքարներից
     Կրավորական կեցվածք մի ուսիր:
     Չեզոք չմնաս վազող ջրերին,
     Նրանց մեջ ցավն է նաև հոսելի,
     Կամակոր կնոջ բազում դերերին
     Եվ նրա շողոմ ու կեղծ խոսքերին:
     Քանի դու չասես, ինքն է սեպելու,
     Պապանձվելու ես դու էլ քո հերթին,
     Աչքդ թե ճպես, մոտիկ հպելու
     Արտևանունքդ են սահմանդ վերջին:

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3451 | 0 | 0
Facebook