Խմոր`
200գ թթվաշոռ
200գ կարագ կամ մարգարին
1 ձու
1 ճ/գ շաքարավազ
1 թ/գ սոդա
2 բաժակ ալյուր
Միջուկ`
150գ ապխտած երշիկ
1 լոլիկ
4 խաշած ձու
150գ հոլանդական պանիր
6-8 հատ զիթապտուղ
Պատրաստման եղանակը
Խմոր պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը կամ կարագը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:
Միջուկը պատրաստելու համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղևազրկված և կտրատված լոլիկը, մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացրած պանիրն ու մանրացված զեյթունը:
Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 20 րոպե: