Loading...

Articles

Ովքեր օրնիբուն թրև են գալիս

10:37, Monday, 12 September, 2016
Ովքեր օրնիբուն թրև են գալիս
     Ովքեր օրնիբուն թրև են գալիս,
     Նրանց կախ կտամ միևնույն կեռից,
     Մի հպվեք, կասեմ, դամբանաքարիս,
     Ես խաբրիկ չունեմ ձեր բաժին նեռից:
     Տալ առնելիքս Տիր աստծու հետ է,
     Պերճախոսության մարմաջս վկա,
     Ձեր իմացածը ցամաքած գետ է,
     Իմ Տիրնտեսին անբեղուն չկա:
     Ձեր չոր կոճերի գինը դուք գիտեք,
     Օտար կուռքերին մեհյան չսարքեք,
     Հազար տարի է` միևնույն չարքի
     Խոյին կարգել եք և՛ տեր, և՛ չարչի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3526 | 0 | 0
Facebook