Loading...

Articles

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տեղի կունենա 2016թ. մարտի 1-3-ը

20:00, Monday, 08 February, 2016
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տեղի կունենա 2016թ. մարտի 1-3-ը


    
    
    
    
    
    
    
     «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» -ը՝ տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որը ներառում է առողջապահության ոլորտի բոլոր հիմնական բաժինները: Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ, քանզի այն համախմբում է բժշկական, դեղագործական և ատամնաբուժական արդյունաբերության առաջատար ընկերություններին:
    

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Առողջապահության նախարարությունը և «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:

Մարդու առողջությունը Հայաստանի ազգային քաղաքականության կարևորագույն և գերակա հիմնահարցերից է: Պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջության պահպանման համակարգին, նրա նյութա-տեխնիկական բազայի հարստացմանն ու ամրապնդմանը: Վերջին տարիներին հայկական բժշկությունը զգալի հաջողությունների հասել է կանխարգելման, ախտորոշման և բուժման հեռանկարային մեթոդների մշակման գործում: Հաջողությամբ յուրացվում են առաջատար տեխնոլոգիաները, ստեղծվում են նոր դեղամիջոցներ:
    

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տալիս է եզակի հնարավորություն ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին և ստանալ արժեքավոր խորհուրդներ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են՝

  • բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղամիջոցների առաջատար արտադրողների ներգրավում,
  • առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում,
  • կիրառական բժշկության նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
  • նոր գործարար հարաբերությունների համար արդյունավետ հարթակի ստեղծում:

Ցուցահանսեդի շրջանակներում կանցկացվեն աշխատաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ:

Առաջին հարկում առանձին տաղավարով ներկայացված կլինեն ատամնաբուժական ընկերություններ:

«Ինտեր Էքսպո» ընկերությունը, որպես կազմակերպիչ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մասնակցությունը «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսային լինի առավելագույնս հարմարավետ:
    
     Ցուցահանդեսը տեղի կունենա 2016թ. մարտի 1-3-ին, ՀՀ Կառավարության շենքի Նիստերի դահլիճի նախասրահում՝ Մելիք-Ադամյան 1-ի հասցեում:

Մենք սպասում ենք Ձեզ

Հարգանքներով,

«Ինտեր Էքսպո» ընկերություն

info@interexpo.am, arm.interexpo@gmail.com, +374 77 05 0805


    

INFORMATION PARTNER`

Հայացք Փրոդաքշն/Hayacq Production

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3929 | 0 | 0
Facebook