Loading...

Articles

Անցկացրեք ձեր հանգիստը Դիլիջանի անկրկնելի բնության գրկում

19:59, Tuesday, 26 July, 2016
Անցկացրեք ձեր հանգիստը Դիլիջանի անկրկնելի բնության գրկում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Վարձակալեք տաղավարներ նախատեսված 6-100 մարդու համար և անցկացրեք Ձեր հանգիստը Դիլիջանի անկրկնելի բնության գրկում: Բավականին մատչելի առաջարկ տուրիստական սեզոնով պայմանավորված: Ի դեպ նաև համագործակցության լավ հնարավորություն տուրիստական գործակալությունների համար՝ օրական վարձակալման վճարն ընդհամենը 10 000- 60 000 դրամ է:

Սա ընտանեկան հանգստի լավագույն վայրն է, ուր կարելի է կտրվել առօրյա հոգսերից, վայելել բնության գեղեցկությունը, ներդաշնակությունը, երգել ու նվագել երեկոյան տոնական խարույկի շուրջ, գիշերել վրանային պայմաններում: Համոզված եղեք, որ այստեղ անցկացրած Ձեր յուրաքանչյուր օրը կլինի անմոռաց:

Դիլիջանը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Աղստև գետի հովտում: Դիլիջանի կլիման մեղմ ու հաճելի է: Գարունը քաղաքում ծաղկաշատ է ու առողջարար, ամառը հով ու արևոտ, աշունը երկարատև ու մրգաշատ, ձմեռը առանց խիստ սառնամանիքների:
     Բարձրությունը ծովի մակերևույթից 1250-1510 մետր է:

Նախապես պատվիրելու համար կարող եք զանգահարել՝ +374 91 650565 հեռախոսահամարով:

Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ:
     @Հայացք Փրոդաքշն
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9929 | 0 | 0
Facebook