Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Բայազետ»-ի տաղավարը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր և լի՝ համտեսողներով

20:17, Friday, 28 October, 2016
«Բայազետ»-ի տաղավարը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր և լի՝ համտեսողներով
    

    
    

     Մսամթերքի շուկայում իր ուրույն տեղը զբաղեցրած «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտել է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: «Բայազետ» -ը հարազատ է մնում դարերից եկած ավանդույթներին և իր մսամթերքը պատրաստում է ավանդական հայկական բաղադրատոմսերով: Ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ սեպտեմբերի 19-22 կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին: «Բայազետ» -ի տաղավարը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր և լի՝ համտեսողներով:
Ցուցհանդեսին ներկա գտնվող այցելուներին հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալու տեղական մսից պատրաստվող բարձրորակ մսամթերքի լայն տեսականուն: Համտեսողների հավանությանն ու գովեստին արժանացավ հատկապես Արևմտյան Հայաստանի բաղադրատոմսով պատրաստվող ավանդական քյուֆթան, որի պատրաստման պրոցեսը դարեր ի վեր անփոփոխ է մնացել: «Բայազետ» ընկերությունը ապագայում ևս հավատարիմ կմնա իր սկզբունքներին և չի հիասթափեցնի գնորդներին մշտապես մատուցելով բարձր համային որակներով օժտված արտադրանք:
Հեռ.՝ +374 77 08 43 46
    

     @Հայացք Փրոդաքշն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6982 | 0 | 0
Facebook