Loading...

Articles

Երևանի Տրոլեյբուսները

Vahag
Author:
Vahag
22:06, Monday, 23 July, 2012
Երևանի Տրոլեյբուսները
     «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 9 հատ «Ռենո» , 34` «Շկոդա» և 36 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում, միջին հաշվով 50-52 միավոր շարժակազմ։
     Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը։ Մասնավորապես, 2012թ. ևս տրոլեյբուսներով իրականացվող ուղևորափոխադրումներում արձանագրվել է որոշակի աճ (0.5 %-ով), տեղափոխվել է 5358.7 հազ. ուղևոր, ինչը 26.6 հազ. ուղևորով ավելի է 2011թ. համեմատ։ Չնայած այդ հանգամանքին, դեռևս փոքր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում (մոտ 2.4%) ։
     Կարևորելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի նշանակությունը` 2006-ից վերականգնվել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի սուբսիդավորումը ՀՀ պետբյուջեից։
     Չնայած 2012թ. տրոլեյբուսային հավաքակազմը չի համալրվել նոր տրոլեյբուսներով, որոշակի աշխատանքներ են կատարվել վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6977 | 0 | 0
Facebook