Loading...

Articles

Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչին գնդակը դիպել էր, երբ նա գտնվում էր իր տանը

Vahag
Author:
Vahag
20:30, Saturday, 07 February, 2015
Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչին գնդակը դիպել էր, երբ նա գտնվում էր իր տանը

Ներքին Կարմիրաղբյուրում խաղաղ բնակչի մահվանից հետո փետրվարի 6-ին, 01.00-ի սահմաններում կրակոցները դադարել են: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Նա նշեց, որ հայկական կողմի պատասխանից հետո կրակոցները դադարել են: Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով մահացած 61-ամյա Վանիկ Ղուկասյանը, ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ երկու որդի եւ դուստր, թոռներ: Գյուղապետն ասաց, որ մահացածը «տրակտոր, կոմբայն եւ նման մեքենաներ էր վարում»: Մանվել Կամենդատյանից նաեւ տեղեկացանաք, որ Ներքին Կարմիրաղբյուրում հակառակորդի գնդակը դիպել է խաղաղ բնակչին հենց վերջինիս տանը, այդ ժամանակ տանը եղել են նաեւ նրա կինը եւ որդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել: Ժամը 23: 30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3355 | 0 | 0
Facebook