Loading...

Articles

Պերմյակովին վերագրված արարքները չեն խոսում անմեղսունակության մասին.Փաստաբան

Vahag
Author:
Vahag
15:52, Saturday, 07 February, 2015
Պերմյակովին վերագրված արարքները չեն խոսում անմեղսունակության մասին.Փաստաբան

Այն գործողությունները որոնք վերագրվում են Վալերի Պերմյակովին, չեն խոսում անմեղսունակության մասին: Այս մասինին թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը: Նա պատասխանել էթղթակցի-ի մի քանի հարցերին:

Ծանոթացե՞լ եք արդեն քրեական գործի նյութերին: Ի՞նչ տվյալներ կարող եք հաղորդել, որոնք չեն վնասի նախաքննության շահերին:

Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կարող ենք ծանոթանալ գործի սահմանափակ նյութերի: Այս պահին դրանք հիմնականում փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները և դրանց եզրակացություններն են, որոնք բավականին տեղեկություններ պարունակում են գործի վերաբերյալ: Սակայն պետք է նշեմ, որ այդ տեղեկություններն այս պահին չեմ կարող հաղորդել, քանի որ ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ նրանց ներկայացուցիչներ փաստաբաններս նախազգուշացվել եք առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախաքննության տվյալները չհրապարակելու մասին: Բացի այդ, իմ վստահորդները նույնպես այս պահին չեն ցանկանում, որպեսզի այդ տեղեկությունները հրապարակվեն, քանի որ ցանկանում են, որպեսզի նախ միասին կարողանանք որոշակի պատկերացում կազմել դեպքի և դրա իրական հանգամանքների մասին:

Ի՞նչ գործողություններ եք պատրաստվում անել:

Ես արդեն իսկ որոշակի միջնորդություններ պատրաստել եմ, որոնք վստահորդներիս հետ համաձայնեցնելուց հետո կներկայացնեմ նախաքննական մարմնին: Միջնորդությունները հիմնականում կապված է գործի մի շարք էական հանգամանքների բացահայտման հետ և մատնանշված են կոնկրետ գործողություններ, որոնց միջոցով պետք է պարզվեն այդ հանգամանքները:

Ռուսական լրատվամիջոցները սկսել են շրջանառել վարկած, որ Պերմյակովը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նշված էր նաեւ, թե քրեական գործ է հարուցվել Չիտայի զինկոմի եւ զորամասի հրամանատարի նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է Պերմայոկվի մոտ հոգեկան հիվանդություն լինի, տարօրինակ չէ՞, որ այս վարկածը սկսել են շրջանառել այժմ եւ արդյոք դրանով չե՞ն փորձում նրան ազատել պատասխանատվությունից:

Նայելով դեմքին՝ հայտարարել, թե Պերմյակովի մոտ առկա են շեղումներ, ճիշտ չէ: Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր ուսումնասիրել: Նշեմ, որ անձը կարող է ունենալ հոգեկան հիվանդություններ, բայց չլինել անմեղսունակ տվյալ հանցագործության կատարման պահին: Եթե իհարկե նրա մոտ կա նման խնդիր, ապա կոնկրետ փորձագետները պետք է որոշեն՝ ինչ աստիճանի է, քանի որ օլիգոֆրենիան տարբեր աստիճաններ ունի, արդյոք տվյալ հանցագործության կատարման պահին զրկել է իր կատարած արարքի վտանգավորությունը գիտակցելու եւ հասկանալու հնարավորությունից: Անմեղսունա՞կ է նա, թե՞ ոչ, կարող է պարզվել փորձաքննությամբ, իսկ փորձաքննություն նշանակելու համար հիմքեր են պետք, այն դեռ չի նշանակվել: Եթե նման վարկած է շրջանառվում, ուրեմն դրանով ինչ-որ նպատակներ է հետապնդվում, պետք է աչալուրջ լինել եւ պատրաստ ամեն հնարավոր սցենարի, որպեսզի կարողանանք դրան հակաուղղված քայլեր ձեռնարկել: Համենայն դեպս, այն գործողությունները որոնք իրեն վերագրվում եւ ինչքանով հասարակությանը հայտնի են, դրանք չեն խոսում անմեղսունակության մասին:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Յու. Չայկային: Դրանում նշված է, որ գլխավոր դատախազը դիմել է «Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու» միջնորդությամբ: Արդյոք սա նշանակո՞ւմ է նաև Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդություն և ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա կունենա այդ միջնորդությունը:

Մի առիթով արդեն ասել եմ, որ ողջունում եմ ցանկացած քայլ կամ գործողություն, որն ուղղված է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի ամբողջ քննությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացնելուն, ում կողմից էլ որ այդ քայլը կամ գործողությունը կատարվի: Իսկ թե որքանով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը կբավարարվի, ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա պետք է նշեմ, որ այդ միջնորդությունը Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու ուղղակի խնդրանք չի պարունակում: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 26-րդ հոդվածներով տրված է «քրեական գործով վարույթ» հասկացության նշանակությունը, որում առկա օրենսդրական ձևակերպումներից ելնելով կարելի է մեկնաբանել, որ վարույթի հնարավոր փոխանցումից հետո դրա իրականացումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, նշանակում է նաև քրեական գործի վերջնական ընթացքի լուծման լիազորություն` գոնե քրեական հետապնդման իրականացման առումով, իսկ այդ լիազորությունը վարույթի որոշակի փուլում արդեն անհնար է առանց մեղադրյալի մասնակցության: Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ վարույթի փոխանցման միջնորդությունն իր մեջ որոշակի առումով ներառում է նաև Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդություն կամ գոնե դրան ուղղված սկզբնական քայլերից է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4193 | 0 | 0
Facebook