Loading...

Articles

Վիքիպեդիայի դասընթաց մարզերի ուսուցիչների համար

Nan Zeynalyan
00:37, Saturday, 31 October, 2015
Վիքիպեդիայի դասընթաց մարզերի ուսուցիչների համար

Արդեն չորրորդ օրն է Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստյան տանը հանրապետության շուրջ 25 ուսուցիչներ սովորում են ինչպես խմբագրել Վիքիպեդիան, ծանոթանում են խմբագրման գործիքների հետ ու արդեն իսկ խմբագրել և ստեղծել են բազմաթիվ նյութեր: Բազմաբովանդակ, հագեցած օրերն ուսուցիչներին հնարավորություն են տալիս սովորել ու կիրառել սովորածը: Վիքիպեդիայի դասընթաց ուսուցիչների համար նախաձեռնությունը Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հերթական քայլն է: Այս և նմանատիպ նախաձեռնությունների նպատակն է հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, խթանել վիքի նախագծերի տարածումն ու զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում: Կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը, դասընթացավարներ Լիլիթ Թարխանյանն ու Մհեր Բեքարյանը ամենայն պատասխանատվությամբ ու բարյացակամությամբ են շարունակում աշխատանքը: Դասընթացը կտևի մինչև նոյեմբերի 1-ը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3437 | 0 | 0
Facebook