Loading...

Articles

Մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 23 տարեկան

Nan Zeynalyan
15:55, Friday, 30 June, 2017
Մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 23 տարեկան

Հունիսի 30-ը մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Կրտսեր սերժանտ Արմենն արիաբար զոհվեց 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ադրբեջանական հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ժամանակ: Նա պետք է զորացրվեր հենց հունիսի 30-ին՝ իր ծննդյան օրը:
     Այդ էր պատճառը, որ այսօր սովորականից մարդաշատ էր Եռաբլուրը: Մարդկանց հոսքը լուռ ու գլխիկոր շարժվում էր դեպի մի շիրմաքար, որ այսուհետ շատերիս համար երդման ու հայրենապաշտության ուխտատեղի պիտի լինի: Ուխտատեղի, որ հերոսի մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խոսքերով տղերքի վերջին խրամատն է, որտեղ ամեն թմբի տակ մի հերոս է հանգչում, հաղթանակ ու պատմություն կերտած ազգի նվիրյալ մի զավակ է ննջում:
     Երիցս փա՜ռք քեզ, ՀԵՐՈՍ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8782 | 0 | 0
Facebook