Loading...

Articles

Հայաստանում նշվեց ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը

Nan Zeynalyan
19:52, Tuesday, 02 May, 2017
Հայաստանում նշվեց ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը
     «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» նշվում է ամեն տարի չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: 2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունն ընդունեց N70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրելու ՏՀՏ ոլորտի մասնագիտություններ: Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) Միավորված ազգերի կազմակերպության այն մարմինն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով:
     Հայաստանում «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» նշվում է 2012 թվականից:
     Այս տարի այն նշվեց ապրիլի 27-ին: Տոնի շրջանակներում անցկացվեց «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» ֆորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ալեք Մանուկյան» դահլիճում: Այն միտված էր ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ընտրելու իրենց կարիերան՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում:
     Սուրենավանի միջնակարգ դպրոցի "LIGHT AND HOPE" թիմը /Աշակերտուհիներ` Արևիկ Շահվերդյան, Էլմիրա Աղազարյան, Միլենա Կիրակոսյան, Եսենյա Մուսախանյան, Արմինե Մանուկյան, մենթորներ` Լուսինե Օհանյան, Գոհար Ալոյան/ ներկայացրեց "ALL FOR INCLUSIVE EDUCATION" հավելվածը, որը նպատակաուղղված էր կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների արդյունավետ ուսուցմանը: Թիմի նշանաբանն էր` "WE ARE EQUAL, WE ARE STRONG, WE ARE TOGETHER":
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6485 | 0 | 0
Facebook