Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Հայաստանի անկախության տոնի առթիվ մշակույթի նախարարը պարգևատրեց «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՌՀԴԱ նախագահ Սաթենիկ Աբրահամյանին

Nan Zeynalyan
20:21, Thursday, 21 September, 2017
Հայաստանի անկախության տոնի առթիվ մշակույթի նախարարը պարգևատրեց «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՌՀԴԱ նախագահ Սաթենիկ Աբրահամյանին

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար նախարարության Ոսկե մեդալով, շնորհակալագրով, ինչպես նաև պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգևատրեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների: Ընտրյալների մեջ էր նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ով պարգևատրվեց պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
     «Անկախության զգացողությունը նաև մշակույթով է ամրանում հասարակության մեջ: Մարդն իրեն զգում է ազատ, անկախ, երբ կարողանում է անկախության այդ շունչն արվեստի միջոցով ներարկել իր գործերի մեջ և փոխանցել մյուսներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար՝ հուսալով, որ այս պարգևները նոր խթան կդառնան հետագա ստեղծագործական կյանքում», -ասաց նախարարը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6121 | 0 | 0
Facebook