Չինաստանում բժիշկները խիստ հազվագյուտ դեպքի են հանդիպել: Daily Mail-ի հաղորդմամբ` բժշկի է դիմել Սիչուան նահանգում բնակվող 87-ամյա Լիան Սյուչժեն, ում ճակատին եղջյուր է աճում: Չինուհու գլխին եղջյուրն սկսել է աճել մոտ երկու տարի առաջ, և այն շարունակում է աճել:
Հաղորդումների համաձայն` 8 տարի առաջ կինը սև խալ է ունեցել այն հատվածում, որտեղ այժմ եղջյուր է աճում: Ընտանիքի անդամները սկզբում բուսաբուժությամբ են փորձել վերացնել եղջյուրը, և քանի որ այն կողմնակի հետևանքներ չէր ունենում, նրանք չէին անհանգստանում:
Սկզբնական շրջանում եղջյուրը 1 մատնաչափ է եղել, ապա սկսել է արագ աճել: 6 ամսում տարօրինակ գոյացության երկարությունը հասել է 13 սմ-ի, իսկ տրամագիծը` 5 սմ-ի: