Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

չինուհու գլխին եղջյուր է աճել

Mr. YAN
Հեղինակ`
Mr. YAN
14:32, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
չինուհու գլխին եղջյուր է աճել
     Չինաստանում բժիշկները խիստ հազվագյուտ դեպքի են հանդիպել: Daily Mail-ի հաղորդմամբ` բժշկի է դիմել Սիչուան նահանգում բնակվող 87-ամյա Լիան Սյուչժեն, ում ճակատին եղջյուր է աճում:
    
     Չինուհու գլխին եղջյուրն սկսել է աճել մոտ երկու տարի առաջ, և այն շարունակում է աճել:
    
     Հաղորդումների համաձայն` 8 տարի առաջ կինը սև խալ է ունեցել այն հատվածում, որտեղ այժմ եղջյուր է աճում:
    
     Ընտանիքի անդամները սկզբում բուսաբուժությամբ են փորձել վերացնել եղջյուրը, և քանի որ այն կողմնակի հետևանքներ չէր ունենում, նրանք չէին անհանգստանում:
    
     Սկզբնական շրջանում եղջյուրը 1 մատնաչափ է եղել, ապա սկսել է արագ աճել: 6 ամսում տարօրինակ գոյացության երկարությունը հասել է 13 սմ-ի, իսկ տրամագիծը` 5 սմ-ի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3837 | 0 | 0
Facebook