Loading...

Articles

Գրքի նվիրատվության միջազգային օր:

14:59, Thursday, 19 February, 2015
Գրքի նվիրատվության միջազգային օր:

Մեկ օր՝ Թումանյանական շնչով

Տոնական տրամադրություն էր Արտաշատ քաղաքի Հովհ.Թումանյանի անվան N2 հիմնական դպրոցում: Մեծ լոռեցու անունը կրող դպրոցում նշվում էր Հովհ. Թումանյանի ծննդյան օրը: Կազմակերպվել էր միջոցառում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան դպրոցի շնորհաշատ աշակերտները: Արտասանեցին բանաստեղծի քառյակներից, կարդացին հատվածներ պոեմներից, ներկայացրեցին բեմադրություններ՝ «Շունն ու կատուն» , «Կիկոսի մահը» , իսկ IIա դաս.աշակերտները զարմացրեցին բոլորին «Չարի վերջը» մյուզիքլի ներկայացմամբ:

Քանի որ փետրվարի 19-ը նշվում է որպես Գրքի միջազգային օր, ապա օրվա խորհրդին համապատասխան՝ դպրոցում կազմակերպվեց գրքի նվիրատվության օր՝ այս անգամ գրքեր նվիրելով Արտաշատի կապի զորամասի գրադարանին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5541 | 0 | 0
Facebook