Loading...

Articles

Դպրոցական միջոցառումների շարքից

11:30, Thursday, 05 March, 2015
Դպրոցական միջոցառումների շարքից

ՙՀանդիպում գարնան հետ ՚

Գարնանամուտն այս տարի յուրօրինակ էր Արարատի Հովհ. Թումանյանի վրա անվան N2 հիմն. դպրոցում:
     Գարնան շունչը զգացվում էր դասարանից մինչև դահլիճ: IIIբ դասարանի դասվար Շուշան Միրզոյանն իր հրաշամանուկների հետ պատրաստել էր անկրկնելի միջոցառում, որը հանդիսատեսին պատճառեց ինչպես գարնանային տրամադրություն, այնպես էլ հիացմունք և հուզմունք:
     Դահլիճի դռները բացեց կանաչով պատված գարունը ՙԲարև՚ երգով, ձնհալից գլուխ բարձրացրեցին կակաչը, վարդը, ձնծաղիկը, զանգակը, քաջվարդը, երիցուկը:
     Գարնան յուրաքանչյուր ամիս ներկայացվեց իր շքաղությամբ և փոփոխական տրամադրությամբ: Հմուտ դասվարը անմասն չէր թողել մեր արյամբ փոխանցվող ապրիլյան ցավը, որն աշակերտները ներկայացրեցին Ծիծեռնակաբերդի հուշակոթողը ձևավորելով, նրանում անմար կրակը վառելով: Այս միջոցառումը տարբերվում էր մյուսներից նրանով, որ ծնողները նույնպես համալրել էին աշակերտների շարքերը՝բեմից ողջյունելով հյուրերին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1422 | 0 | 0
Facebook