Loading...

Articles

Ուշացել ես...

Lidia
Author:
Lidia
22:33, Monday, 23 June, 2014
     Գրում եմ քեզ...Գուցե մի օր կարդաս նամակս, գուցե մի օր հետ գաս.չեմ հավատում...Էլ չեմ հավատում աչքերիդ խորությանը, էլ չեմ հավատում հայացքիդ պարզությանը, էլ չեմ հավատում քեզ, սիրելի՜ս: Դու, որ այդքան անկեղծ էիր, այդքան պարզ ու բարի էիր, այլևս չկաս: Ապրում ես իմ մտքերում միայն: Մտքերս քեզ համար դարձրել ես մի ապահով հանգրվան և դուրս գալ ամենևին էլ չես ուզում: Չես ուզում հանգիստ թողնել հենց քո իսկ ձեռքով փոթորկված հոգիս: Իսկ հոգի՜ս.այն մարմնումս մնացել է միայն ապրելու համար.դատարկ է հոգիս, դատարկ է շուջս...Իսկ գուցե ս՞ա էր ճիշտը, գուցե հեռանա՞լն էր քո միակ ճիշտ քայլը.չեմ հասկանում...Քո հայտնվելն իմ կյանքում մի մեծ սխալմունք էր, որի պատճառով էլ զգում եմ այս դատարկությունը: Դատարկություն, որը ուրիշ ոչ մի բանով հնարավոր չէ լցնել: Ես եմ ստեղծել ինձ համար այս անիմաստ սահմանները, ես եմ ինքս ինձ դարձրել քո սիրո անիմաստ գերին: Հետ դառնալ այլևս անկարող եմ...Ուզում եմ պարզապես զգալ, զգալ, որ դու կաս: Ուզում եմ զգալ երանելի ներկայությունդ, ուզում եմ ուղղակի փակել աչքերս ու անգամ փակ աչքերով տեսնել այն լույսը, որը դուրս է հորդում քո մաքուր հոգուց: Ուզում եմ հենց այդ լույսով լուսավորել ներկայիս մռայլությունն ու դատարկությունը: Ուզում եմ հետ վերադարձնել կյանքիս պայծառ լույսը, որը հեռցել է ինձնից.անկարող եմ...Անկարող եմ վերադարձնել այն ինչ իմը չէ, անկարող եմ ոտք դնել այն վայրը, որտեղ ինձ չեն սպասում: Բայց կարոտը նույնն է մնացել, կարոտում եմ, լավ իմանալով, որ քեզ էլ է տանջում անհագ կարոտը, բայց...Ա՜խ այդ «բայց» -ը, երանի չլիներ այդ ճակատագրական «բայց» -ը...Երևի թե հասկացար ինձ...
     Գուցե մի օր գա՜ս...Գուցե արդեն ու՜շ լինի...Գուցե մի օր գաս, բայց միայն մեկ բան լսես «Ուշացել ես, սիրելի՜ս»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3484 | 0 | 0
Facebook