Loading...

Articles

Հույսի շող...

Lidia
Author:
Lidia
22:12, Sunday, 15 June, 2014
     Երբ ծնվում ես, բացում ես աչքերդ, ամեն օրդ բնության հետ պայքարի է վերածվում: Դաժան մի պայքար, որի արյունքում կյանքում ունենում ես և՛ վերելքներ, և՛ անկումներ: Այո՛, իսկապես, եթե ծնվում ես ու որոշ ժամանակ ապրում ծնողներիդ օգնությամբ, ապա գալիս է ժամանակ, որ ստիպված ես լինում ինքդ լուծել քո խնդիրները: Միանշանակ մի չնչին անկում, և դու հիանթափվում ես.ամենաուժեղներն են, որ իրենց մեջ ուժ են գտնում և հույսով լցվում, շարունակում պահպանել թեկուզ չնչին հույսը:
     Հույսի թեկուզ չնչին շողն ունակ է ոչնչացնելու հիասթապությունը, ցավն ու տառապանքը: Հենց այդ շողն է, որ լուսավորում է մթության մեջ գտնվող անմեղ սիրտդ: Հենց այդ շողից է, որ պետք է մի ամբողջ արև ծնվի և լուսավորի կյանքդ: Փոքրիկ շողից ծնված արևն է, որ կյանքդ դարձնում է պայծառ ու սիրով լի:
     Դա հսկա նավի դնչի նման մի բան է, որ ուղիղ ընթացքով ճեղքում է ամեհի օվկիանոսը, կռվում փաթորկված ալիքների դեմ ու հաղթանակած հասնում նավահանգիստ: Իսկ նավահանգստում արևն է, լույս՝ ողողված վերերկրային խաղաղությամբ: Ինչի՞ հետ կարելի է համեմատել այս տեսարանը: Սա հույսի հաղթանակն է, փոքրիկ ու թաքնված այն առեղծվածային հույսի, որից ես այնպես վախենում էի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3998 | 0 | 0
Facebook