Loading...

Articles

Կառավարությունը համալրվեց Պետական Գործիչներով

09:48, Monday, 26 May, 2014
     2014թ-ի մայիսի 24-ը «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության տարեգրության մեջ կգրանցվի որպես գործնական ձեռքբերումների և համագործակցության հաստատման նշանավոր ու լավագույն օրերից մեկը: Մեր գործունեության ընթացքում այդ օրը նշանավորվեց մեր Հ/Կ-ի կողմից առաջին համագործակցության-հուշագրի ստորագրմամբ՝ «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» նախագծի հետ:
    
     «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի կողմից համատեղ համագործակցության հուշագիրն ստորագրեց Հ/Կ փոխնախագահ Զորիկ Հանիսյանը, իսկ «ՀԵԿ» նախագծի կողմից՝ ծրագրի համակարգող Արմեն Ասլյանը:
    
     Համագործակցության հուշագրի համաձայն և նրա շրջանակներում այսուհետ հնարավոր է դարձել միասնական ու համատեղ ջանքերով կազմակերպել երիտասարդական, հասարակական, գիտակրթական ու միջազգային փոխանակումների ծրագրեր ու միջոցառումներ, երիտասարդներին հետաքրքրող և նրանց անհանգստացնող տարբեր ոլորտներում միասնաբար հանդես գալու համար սահմանել հստակ նախապայմաններ, սկզբունքներ և համատեղ պլատֆորմներ:
    
     Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» հնարավոր է դարձել ՀԵԿ նախագծի երիտասարդների համար մասնակցել մեր Դպրոցում իրականացվող տարբեր թեմատիկ դասընթացներին ու թրեյնինգներին, որոնց շնորհիվ ստացած իրենց գիտելիքներն ու հմտությունները նրանք կարող են կիրառել և իրականացնել «Հայաստանի Երիտասարդական Կառավարության» շրջանակներում՝ ընտրվելով կառավարության որևէ ոլորտի պատասխանատու։
    
     Հուշագրի ստորագրումից հետո ստորագրող կողմերը մասնավորապես շեշտեցին, որ համատեղ գործունեության նպատակը եղել է կողմերի կանոնադրական միասնական նպատակներն ու գաղափարական նմանությունները, այն է՝ կիրթ և պետական մտածողությամբ երիտասարդ սերունդ ունենալը, նրանց հետագայում իրենց մասնագիտական գիտելիքների, պետական մտածողության ու կառավարման հմտությունների համապատասխան հնարավորությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտ է օգտագործել ի շահ մեր պետության և քաղաքացիական հասարակության զարգացմանը։
    
     Հուշագիր-համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում իրենց ողջույնի և համատեղ գործունեության ծրագրի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին կիսվեցին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, ովքեր նաև տվեցին սպառիչ պատասխաններ երիտասարդներին հուզող բազմաբնույթ հարցերի շուրջ:
    
     «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ն հավաստիացնում է, որ առաջիկայում բազմաթիվ են լինելու նման հուշագրերն ու համատեղ համագործակցության ծրագրերը բոլոր այն Հ/Կ-ների և նախաձեռնությունների հետ, որոնք ստեղծվել են և որոնց գերագույն նպատակն է աշխատանքն ու գործը՝ ի բարօրություն երիտասարդության, կիրթ հասարակության և պետական մտածողության կայացման:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3207 | 0 | 0
Facebook